Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 09-06-2025

Վեհարանն ազատելը Նիկոլի կոմպետենցիան չի. պետք չի ալիքները խառնել. հարցում

Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում՝ կրկին թիրախավորելով կաթողիկոսին։

«Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել Վեհարանը։ Կաջակցե՞ք նրան»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ Եղան քաղաքացիներ, որոնք դեմ արտահայտվեցին կաթողիկոսին։

«Ես քրիստոնյա եմ, ոնց կարող եմ աջակցել Փաշինյանին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանի լիազորությունների մեջ չի մտնում։ «Վեհարանն ազատելը Նիկոլ Փաշինյանի կոմպետենցիան չի, պետք չի խառնել ալիքները։ Էշություններն ասում ա, հետո սիրուն տակից դուրս են գալիս»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կարող անել։ «Վեհարանը պետությանը չի ենթարկվում, Նիկոլը ոչինչ չի կարող անել»,- ասաց նա։

«Ոչ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա