Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:08 19-10-2025

Վատիկանից վերադառնալով՝ Նիկոլը կհրահանգի խուզարկել Վեհարանն ու բռնագրավել Կաթողիկոսի փաստաթղթերն ու արխիվները. Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլը բանտարկում է հայ արքեպիսկոպոսներին և մեկնում Վատիկան` մասնակցելու հայ արքեպիսկոպոսի սրբադասման արարողությանը։

Արարողության ժամանակ Նիկոլը հավանաբար կլսի տանջանքների մասին, որոնց ենթարկվել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը 1915 թվականին` ականատես լինելով իր հոտի անդամների դաժան սպանությանը և ի վերջո ինքն էլ դառնալով Հայոց ցեղասպանության նահատակ։

Չի բացառվում, որ Նիկոլին պատմեն, թե ինչպես են օսմանյան զինվորները խուզարկել Մարդինի առաջնորդարանն ու առգրավել արքեպիսկոպոսի արխիվներն ու նամակները, ինչպես են արքեպիսկոպոսին ձերբակալել` իր ծառայակիցների և հավատավոր հոտի հարյուրավոր անդամների հետ միասին, ու տանջելով սպանել` հավատափոխ չլինելու պատճառով։

Այս ամենի մասին նրան կպատմեն` շատ պատկերավոր, և այդ պահին Նիկոլն իրեն կպատկերացնի օսմանյան զինվորականի հագուստով` Մարդինի առաջնորդարանը խուզարկելիս, կտեսնի, թե ինչպես է ինքը ոլորում ապագա սրբի` Իգնատիոս արքեպիսկոպոսի դաստակները, ինչպես է ատրճանակն ուղղում նրա պարանոցի ուղղությամբ։

Այսպիսի տեսիլք կունենա Նիկոլը Վատիկանում ու սարսափած կվերադառնա Երևան։

Ու կհրահանգի` անմիջապես գնալ ու խուզարկել Վեհարանն ու բռնագրավել Կաթողիկոսի փաստաթղթերն ու արխիվները, ու կշարունակի իր սև գործը, քանի որ նա այլևս չի կարող կանգ առնել, քանի որ նա այլևս չի կարող կանգ առնել, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող, քանի որ նա այլևս...

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ