Ներքին 1 տարի առաջ - 15:13 06-06-2025

Կարծում եմ՝ խնդիր չկա. Սրբուհի Գալյանը` Փաշինյանի գրառումների մասին

Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ նորմ, որի համաձայն ՀՀ–ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, և ինքնուրույն կառավարումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ արդյոք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության եկեղեցին ու պետությունը անջատված են, նա պատասխանեց. «Ի՞նչ է եղել, որ ծագի նման հարցադրում։ Այսինքն ինչո՞վ է խառնվելը դրսեւորվել, եթե ասեք, որ դա դրսեւորվել է խնդիրների մասին բարձրաձայնելով, կարող ենք դա քննարկել։ Բայց առնվազն իմ կարծիքով առկա խնդիրների մասին բարձրաձայն խոսելը, ինքնուրույնությանը, եթե գտնում ենք, որ այդպիսին առկա է պայմանավորված եկեղեցու ձեր կողմից նշած սահմանադրական կարգավիճակով, զարմանալ կարելի է»։

Հիշեցմանը, որ վարչապետը հայտարարել է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը իր վճռորոշ դերակատարություն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, մինչդեռ Սահմանադրությունում ամրագրված է, որ եկեղեցին ինքնակառավարվող մարմին է, Գալյանն ասաց. «Եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, և այսօր էլ մենք ունենք օրենսդրական դաշտ, որը կարգավորում է այդ հարաբերությունները։ Իրականում այդ կարգավորումները, որպես կանոն, միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն։ Այսինքն մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին առնվազն եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Մենք չպետք է մոռանանք, որ մենք իրավական պետություն ենք, և այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք նաև այսօր քննարկվում են»։

Ինչ վերաբերում է այն բառամթերքին, որով խոսում է երկրի ղեկավարը եկեղեցականների մասին, արդյոք դա էթիկական նորմերի խախտում չէ, արդարադատության նախարարաը նշեց. «Մենք շատ շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել և գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է։ Գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա։

Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կուզենայի շեշտադրել: Վերջին օրերին անընդհատ նույն բանն է քննարկվում, և կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, և ընդհանրապես չի խոսվում, կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ և հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա՞, թե՞ չկա։ Իմ դիտարկմամբ, մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։

Աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել, օրինակ չլինել կոռումպացված լինել թափանցիկ և հաշվետվողական, և հասարակությունը կարող է հետևել դրանց։ Եկեղեցականների պարագայում էլ այլ կանոններ են գործում, և քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի այդ կանոնների պահպանմանը, թե չհետևի»։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին