Ներքին 1 տարի առաջ - 09:58 03-06-2025

Իլոն Մասկը ներկայացրել է XChat մեսենջերը՝ որպես Telegram-ի այլընտրանք

Իլոն Մասկը հայտարարել է նոր մեսենջեր ստեղծելու մասին՝ XChat անվամբ, որը, նրա խոսքով, ստեղծվել է որպես Telegram-ի անալոգ։ Մասկը նշել է, որ հավելվածը գրվել է Rust ծրագրավորման լեզվով և ներառում է ծայրից ծայր կոդավորում, անհետացող հաղորդագրություններ, ֆայլերի փոխանցում, զանգեր և չի պահանջում հեռախոսահամար գրանցման համար։

Մասկը հավելվածը բնութագրել է որպես «Bitcoin-ի ոճով կոդավորված», սակայն որոշ մասնագետներ կասկածի տակ են դրել այդ ձևակերպման տեխնիկական ճշգրտությունը։ Նրանց խոսքով՝ Bitcoin ցանցում տվյալները կոդավորված չեն, այլ ստորագրված են, ուստի «Bitcoin-ի ոճով կոդավորումը» համարում են ավելի շուտ գովազդային արտահայտություն, քան կոնկրետ տեխնոլոգիական մոտեցում։

XChat-ի պաշտոնական թողարկման ամսաթիվը դեռ չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից