Ուղիղ եթեր
Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել չուլանի. քաղաքագետ
copy image url

Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել չուլանի. քաղաքագետ

Ներքին Միտք 18 ժամ առաջ - 20:20 29-05-2025
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի գրառումը.

«Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը, ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանել ու հանձնել ու հիմա էլ ոչ կարգինը անվանում է «չուլան»: Խնդիրը այո հենց այն է, որ ոչ կարգին և պատշաճ եկեղեցու համար ջանք պետք է դնել, այլ ոչ թե այն անվանարկել «չուլան»:

Կուզենայի պատկերացնել որևէ մահմեդական առաջնորդի ֆիզիկական վիճակը, եթե նա որևէ թեկուզ թերություններով մզկիթ անվաներ «խոզաբուն»: Քաղաքական այլասերումը ոչ միայն խոսքի մեջ է, այլ նաև մտքի: Շատ արագ «բարձրաշխարհիկ կեղծ էսթետ» դարձածի միտքն ավելի ու ավելի է վերածվել չուլանի, քանի որ խարանից ազատվելու փորձերն ավելի ու ավելի անհաջող ու անփառունակ են դարձել:

Եթե Արցախում այս եկեղեցիներն ու վանքերը հանձեցին ֆիզիկապես, ապա Հայաստանում դրանք հանձնվում և նսեմացվում են առայժմ վերբալ որակումներով: Կարդացեք այս ցանկը: Կարդացեք և իմացեք լքված ու դավաճանված հայկականության այս ցանկն անվանական ոչ թե թվերով:

Գանձասարի վանք (4-րդ դար) և
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
Ամարասի վանք (4-րդ դար)
Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
Գտչավանք (4-13-րդ դար)
Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
Հացի Բռի եղցի (7-17 դար)
Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
Խոթավանք (12-13-րդ դար)
Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)
Հոռեկա վանք (13-րդ դար)
Կավաքավանք (14-րդ դար)
Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
Հադրութի Սուրբ Հարություն (1621)
Փիրումաշեն (1641)
Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
Շոշի Նոր եկեղեցի (1655)
Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
Հակի Սուրբ Մինաս (1673)
Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
Երիցմանկանց վանք (1691)
Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)»:

Ամենից շատ դիտված

19:40 Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը
19:18 Մեր ընտանիքին վերագրում են թալան, փող, շենքեր, դղյակներ, փայաբաժիններ, օլիգարխական նիստուկաց, անբարոյականություններ. Աննա Հակոբյան
08:56 Սրբազան շարունակիր քեռուդ կնգան դոմ*ել. Փաշինյանի սկանդալային գրառումը
17:52 Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. մերվեք սրա հետ. Ալեն Սիմոնյան
22:22 Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Շիրակի մարզ, Վարդան Ղուկասյանը չի դիմավորի վարչապետին
17:20 «Նվիրիր կյանք»-ից մինչև «Ժպիտների քաղաք»․ Ռիտա Սարգսյանի թողած ժառանգությունը, որ վերագրվեց Աննա Հակոբյանին
18:17 Գեղացին իրավունք չունի սովի, երկու բըլդրղան քաղի, թթու դի ու կի. դսեղցի տատիկ 
15:18 «Չուլան»-ը հայերեն խորդանոցն է, թող սովորի․ Միքայել Սրբազանը կրթում է Փաշինյանին 
19:00 Աննա Հակոբյանի հայհոյանքների «խերը»․ ՔՊ-ամերձ բլոգերը դատարանում սպառնացել է Oragir.News-ի լրագրողին
11:20 Խնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ կա ու ղեկավարում է․ Նազելի Հովհաննիսյանը՝ Փաշինյանին