Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 օր առաջ - 19:11 17-11-2025

Ձևավորում ենք մի ծրագիր, որի առանցքում ստեղծարար միտքն է, արդար մրցակցությունը և Հայաստանի ապագայի նկատմամբ հավատը. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի համակարգող Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սիրելի՛ ընկերներ,
Այսօր լրացավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն, ստացել ենք 400-ից ավելի հայտեր Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից, և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներից, այդ թվում՝ արտասահմանցի։

Ձևավորվել է ծանրակշիռ, պրոֆեսիոնալ մրցութային հանձնախումբ, որի կազմը լիազորված եմ հրապարակելու ստորև։ Բոլոր հայտերը մանրամասն ուսումնասիրվելու են, իսկ լավագույններն ու ամենահեռանկարայինները կարժանանան դրամական պարգևների։

Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը, մրցանակային ֆոնդն ավելացվել է, և հրապարակված անվանակարգերից զատ, հետաքրքիր գաղափարների և նորարարական լուծումների հեղինակների համար սահմանվել են լրացուցիչ մրցանակներ։

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել․ բոլոր հետաքրքիր ու գործնական առաջարկները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում` հեղինակների համաձայնությամբ:

Շնորհակալություն համարձակ մտքերի, վստահության և ակտիվ մասնակցության համար։ Միասին ձևավորում ենք մի ծրագիր, որի առանցքում ստեղծարար միտքն է, արդար մրցակցությունը և Հայաստանի ապագայի նկատմամբ հավատը։

Ստորև ներկայացնում եմ հանձնախմբի կազմը՝

Արա Այվազյան
ՀՀ նախկին ԱԳ նախարար

Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Արթուր Ալեքսանյան
Ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյան
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն

Էրիկ Եղյան
ՀԱՕԿ նախագահի՝ պատերազմում վիրավորում ստացած զինվորների մարզվելու ու վերականգնվելու հարցերով օգնական, 44-օրյա պատերազմի մասնակից

Լուիզա Սարգսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ

Արա Գևորգյան
Երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ

Գայա Արզումանյան
Երգչուհի

Իվետա Տոնոյան
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հանձնախմբի համակարգող

Լիաննա Մանուկյան
«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի հանձնախմբի քարտուղար, «Հայաստան - Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ