ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ ներկայացել է հանրության առջև՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո։
Նա մասնակցել է իր թոռան՝ Ռոբերտ Հանթեր Բայդենի ավարտական արարողությանը Կոնեկտիկուտ նահանգի Սոլսբերիի ավագ դպրոցում։
Երիտասարդին շնորհավորելու էին եկել նրա տատիկն ու պապիկը, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները։