Ավելին 4 տարի առաջ - 20:02 02-05-2022

Մոնակոյի արքայադուստր Շառլենը հիվանդությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Ապրիլի 30-ին Մոնակոյի արքայադուստր Շառլենը ամուսնու՝ արքայազն Ալբեր II-ի և երեխաների հետ միասին ներկա է եղել Formula E-ի աշխարհի առաջնության մոտոցիկլետների մրցավազքին. սա նրա առաջին պաշտոնական ներկայացումն էր հանրության առջև՝ հիվանդությունից հետո:
Շառենը տրիբունա է բարձրացել մոխրագույն տաբատով, դասական կերպարը լրացրել են սև կոշիկները ու ադամանդե ականջօղերը։
Հիշեցնենք, որ Ալբերը և Շառլենը գրեթե չեն երևացել միասին այն ժամանակվանից ի վեր, ինչ արքայադուստրը մի քանի ամիս անցկացրել է իր հայրենիքում՝ Հարավային Աֆրիկայում, որտեղ նա վարակվել է ականջի ծանր վարակով և մի քանի վիրահատության ենթարկվել։
Նոյեմբերին, իր ընտանիքի հետ վերամիավորվելուց գրեթե անմիջապես հետո, Շարլենը կրկին լքել է պալատը՝ բուժումը արտասահմանում շարունակելու համար։
Մոնակոյից նրա երկար բացակայության պատճառով ցանցում լուրեր տարածվեցին, որ Ալբերի և Շառլենի ամուսնության մեջ ամեն ինչ չէ, որ լավ է ընթանում։ Այս տեսության կողմնակիցները հաստատում են այն փաստը, որ Շարլենը հյուծված տեսք ուներ և՛ ընտանեկան լուսանկարներում, որոնք վերջերս հրապարակվել էին Զատկի տոնի պատվին, և՛ այս անգամ՝ մրցարշավների ժամանակ: Սակայն համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ նա պարզապես լիովին չի ապաքինվել հիվանդությունից հետո։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից