Արտաքին 1 տարի առաջ - 19:49 22-05-2025

Թրամփը ցնցել է Եվրոպան. ինչ մանրամասներ է հայտնում Bild-ը

«Թրամփը ցնցել է Եվրոպան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելով»,- գրում է Bild պարբերականը՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցի նոր մանրամասները։

Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Դոնալդ Թրամփի և ԵՄ առաջնորդների միջև փակ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահն անսպասելիորեն հայտարարել է Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ իր քաղաքականության կտրուկ փոփոխության մասին։

Ինչպես հայտնի է դարձել Bild-ին Գերմանիայի կառավարությունում գտնվող աղբյուրներից, Թրամփն այլևս Մոսկվայից 30-օրյա զինադադար չի պահանջում և մտադիր չէ նոր պատժամիջոցներ սահմանել, թեև նախկինում դա խոստացել էր եվրոպացի դաշնակիցներին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և զրույցի այլ մասնակիցներ ցնցված էին Թրամփի հայտարարությունից։ Նա, մասնավորապես, ասել է, որ «Ռուսաստանն ու Ուկրաինան այժմ իրենք իրենց մեջ լուծում կփնտրեն»։

Զրուցակիցներից մեկն ասում է, որ այդ պահին «բոլորը շունչները պահել էին»՝ ոչ ոք նույնիսկ չի համարձակվել ճշտել՝ արդյոք դա նշանակում է ԱՄՆ-ի լիակատար դուրս գալը Ուկրաինային աջակցությունից։

Ըստ աղբյուրների, Մերցը փորձել է մեղմել Թրամփի հայտարարության ազդեցությունը և առաջարկել է կողմերի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպում անցկացնել՝ հնարավոր խաղաղ բանակցությունների նախապատրաստման համար։ Թրամփը դրան համաձայնել է, ինչը թույլ է տվել խուսափել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև համակարգման անհապաղ խզումից։

Այնուամենայնիվ, Բեռլինում մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է ցանկացած պահի վերանայել իր դիրքորոշումները։ Վաշինգտոնի լիակատար հրաժարումը հակամարտությանը մասնակցելուց և Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացումը, վերլուծաբանների գնահատմամբ, կարող է լուրջ հարված հասցնել Ուկրաինային։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»