Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:10 22-05-2025

Գողությունդ կոնյակով կտրեմ. վրացական կողմի պատասխանը՝ ՀՀ իշխանությունների անկարողությանը

Վերջին շրջանում Հայաստանում մեքենաների համարանիշերի գողությունը լայն տարածում է ստացել՝ հանցագործությունից վերածվելով շահավետ բիզնեսի։ Գողերը թողնում են Տելեգրամի հասցե, գողությունից հետո տուժողը Տելեգրամի միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ, վերջինն էլ պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները:

Ուշագրավ է, որ գողերը տանում են հիմնականում արտերկրից ավտոմեքենայով Հայաստան եկած քաղաքացիների, հատկապես՝ վրացական համարանիշները, քանի որ առանց համարանիշների Հայաստանից դուրս գալ չեն կարող։

Վառ օրինակը բոլորովին վերջրս Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումն էր, որի ժամանակ վրացի երկրպագուները մասսայաբար դժգոհում էին, որ Երևանում իրենց մեքենաների պետհարամանիշները գողացել են, փոխարենը թողել Տելեգրամի կոնտակտներ։

Դե իսկ վերոնշյալին վրացական կողմի պատասխանը շատ չուշացավ։ Oragir.News-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունների անկարողությանն ի պատասխան վրացական կողմը որոշել է Վերին Լարսում հայկական կոնյակի առաքումը բարդացնել։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում հայ արտադրողների համար։

Հավելենք նաև, որ Վրաստանից Հայաստան ժամանողների աչքն արդեն վախեցած է և վերջին դեպքերից հետո գալիս են Հայաստան նախապես պատրաստված․ մասնավորապես, համարանիշները տպագրում են պլաստմասի վրա, Հայաստան մտնելու պես մեքենայի վրա փակցնում դրանք և պահում իսկական համարանիշները։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո