Երևան +19°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:39 04-01-2024

Այն տպավորությունը, որը ստեղծվեց վրացական կողմի պահվածքից, ակնհայտ դիտավորություն էր թվում․ զբոսավար

Զբոսավար Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խառնաշփոթ հայ-վրացական սահմանին

Աշխարհի բոլոր նորմալ ժողովուրդները ճամփորդում են, ու առաջին հերթին, իհարկե, հարևան երկրներ։

Մեր բախտն այնքան չի բերել, որ կուչ ենք եկել թշնամիների արանքում, և եթե ուզում ենք մուտք գործել հարևան երկներ, ապա հեռավոր Իրան՝ ուր հասնելու համար հարկ է հաղթահարել երկա՜ր ու խրթին ճանապարհ, կամ իբր բարեկամ Վրաստան։

Այսպես, բազմաթիվ մարդիկ ամեն տարի ամռանը, կամ ամանորին մեկնում են Վրաստան։ Շատերը հյուրընկալությունից փախչելու, ոմանք՝ տան գործերից, ոմանք ուզում են ինչ որ փոփոխություն։ Ես էլ մեկնել էի հանգստանալու հյուրանոցային ռեժիմով։ Իհարկե, դա ինձ հաջողվեց, սակայն մի ամբողջ օր սահմանային քաոսին զոհաբերելուց հետո։

Հասանք սահմանին դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 7.30-8.00-ի սահմանում։ Միանգամից հայտնվեցինք խիստ ծանրաբեռնված խցանումների մեջ։ Մոտ երկու ժամ պահանջվեց, մինչև հասանք հայկական անցակետին, որտեղ գերլարված գրաֆիկով աշխատում էին մեր սահմանապահները։ Անգամ ավտոմեքենաների համար նախատեսված գոտիները հատկացել էին մարդկանց սպասարկելու համար, որպեսզի արագ ու արդյունավետ իրականացնեն իրենց գործը։

Մոտ մեկ ժամ անց արդեն վրացական սահմանին էինք։ Անցակետի ետին բակում արդեն մեծ կուտակում կար, առնվազն 1.000 մարդ կամ ավել՝ իմ աչքաչափով։ Գուցե սխալվում եմ։ Մենք հայտնվեցինք կենտրոնում, քանի որ մեզնից հետո նույնքան մարդ կուտակվեց այդ հրապարակում։ Բայց հերթը, կարծես թե առաջ չէր գնում։

15 րոպեն մեկ բացվում էին անցակետի դռները, մի քանի հոգի ներս էին մտնում, դռները փակվում էին, ու մարդիկ ստիպված էին շատ երկար սպասել։

Պարբերաբար նյարդային նոպաներ էին բռնկվում ամբոխի տարբեր կողմերում։ Երբեմն վեճեր, երբեմն՝ բողոքներ։ Իրավիճակը բարդ էր նրանով, որ մարդիկ իրենց հետ քարշ էին տալիս ճամպրուկներ ու մեծ պայուսակներ, փոքր երեխաների և հետևում էին մեծահասակներին։

Դե ինչպես չխոստովանեմ, մենք էլ կարգապահությունից հեռու ենք։ Իրար հրելով առաջ խցկվել, չզիջել, չհարգել ու նման բաներով չենք զարմացնի ինքներս մեզ։ Ու՞մ բացթողնումն է։ Թերևս, երկար ու բարդ թեմա է այստեղ խցկելու համար։

Ինչևէ, վեցերորդ ժամն էր ընթանում։ Ընկերուհուս երեխաներն արդեն ներսում էին, գոնե երեխաներին զիջում էին, մենք՝ դրսում՝ դռների անմիջապես ետևում։ Վերջին անգամ դռները բացվել էին 45 րոպե առաջ։ Ոչ ոքի այլևս ներս չէին թողնում։ Մեքենաների հերթը նույնպես անտանելի էր։ Արդեն անցակետը հաղթահարած վարորդները ստիպված էին սպասել իրենց ուղևորներին։

Շատ մարդիկ չդիմանալով դուրս էին գալիս ամբոխից ու վերադառնում Հայաստան։

Ամբոխի մեջ մարդիկ պարբերաբար վատանում էին, այդ պահերին հայկական հոգատարությունը ցատկում էր ու սկսում էին ճանապարհ բացել՝ նրանց ներս ուղեկցելու համար։ Եղել են նաև դեպքեր, երբ բժշկի օգնության կարիք եղավ։ Այդ թվում, մի կին վատացավ, որի որիդիները խիստ զայրացան ու դռների ետևում սկսվեց իսկական որոտ։

Զայրացած տղամարդը պահանջեց, որ ներկայացուցիչ կանչեն և պատասխանեն այն հարցին, թե ինչո՞ւ է ամեն ինչ այսպես։ Վրացին հարցրեց․

-Իսկ ինչո՞ւ եք եկել Վրաստան։

Այստեղ ամբոխը գժվեց։ Միացան մարդկանց հեռախոսները, պահանջը՝ կրնել ասածը, վրացին չկատարեց, ու երբ հասկացան, որ իրավիճակը վտանգավոր է դառնում, բացեցին դռներն ու բոլորը ներխուժեցին սրահ։

Սրանից հետո ընդամենը մի ժամ պահանջվեց, որ այդ հազարավոր մարդկանց արագ ու պատշաճ սպասարկեն։ Մարդիկ սկսեցին շուտ-շուտ դուրս գալ այդ չարաբաստիկ քաոսից։

Իհարկե, նկարագրության մեջ չնշեցի, որ շատերս փորձում էինք կապ հաստատել Հայաստանի պատասխանատու մարմինների հետ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia, Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia, հայկական լրատվականներին, ծանոթ-ընկեր բարեկամներին, որոնք կարող էին խնդրի ուղղությամբ լուծում մտածել ու առաջարկել։

Տուրիստական ընկերությունների ղեկավարները զանգում էին հյուրանոցներ, հյուրանոցների տերերը նույնպես փորձում էին օգտակար լինել։

Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia կոչվող մարմնի fb էջը չի թույլ տալիս նամակ գրել։ Լրատվականների հարցին, թե ինչ անել, պատասխանել են, որ իրենք իրավասու չեն։ Լու՞րջ, պարոնայք դիվանագետներ։ Բա ո՞վ է պատասխանատու ձեր պետության քաղաքացիների երկրից դուրս գալու պահից ունեցած քաղաքական, դիվանագիտական, ազգային, առողջական ու այլ խնդիրների համար։ Բա դուք ինչի՞ համար եք, ի՞նչ գործառույթ եք կատարում։

Նշեմ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան էջին գրածս նամակին մինչև այսօր դեռ պատասխան չի եկել։ Հետաքրքիր է, իսկ իրե՞նք ինչով են զբաղվում։ Իրե՞նց գործառույթը որն է։

Այն տպավորությունը, որը ստեղծվեց վրացական կողմի պահվածքից, ակնհայտ դիտավորություն էր թվում։ Իսկ պատասխանատվության ո՞վ է ենթարկվելու մարդկանց փչացած տոների, առողջական վիճակի, կորցրած ժամանակի ու այլ բաների համար։

Կարծես թե ոչ ոք»։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է