Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
copy image url

Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար

Ներքին 9 ամիս առաջ - 17:56 30-06-2024
Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, մարդիկ նախընտրում են իրենց ամառային հանգիստը վայելել ծովափնյա երկրներում, քան հանրապետության տարածքում։ Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցիներից շատերը հանգստի չեն մեկնում, իսկ մյուսներն էլ նախընտրում են ծովափնյա հանգիստ, որովհետև համեմատաբար ավելի էժան է, քան Հայաստանի որևէ գեղատեսիլ բնակավայրում։

«Մարդիկ նախընտրում են մատչելի տարբերակներ և փորձում են իրենց հանգիստը կազմակերպել իրենց գրպանին հասանելի տարբերակով»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է «Գյումրի տուր» տուրիստական գործակալություն տնօրեն Գոռ Թորոսյանը։

Ըստ Թորոսյանի` թե՛ գյումրեցիները, թե՛ հանրապետության այլ բնակավայրերի բնակիչները ձգտում են Հայաստանից դուրս հանգիստը անցկացնել, որովհետև նախ հիմա ծովի սեզոն է, իսկ երկրորդ հանգամանքը այն է, որ Հայաստանում հանգստանալը ավելի թանկ է։

«Ծովափնյա Քոբուլեթին ավելի մատչելի է, Եգիպտոսն էլ է համեմատաբար մատչելի»,-շարունակում է Գոռ Թորոսյանը։

Տուրիստական ընկերության տնօրենը նշում է, որ անցած տարվանից մինչ այս պահն ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է Քոբուլեթին։ Մարդիկ նախընտրում են Քոբուլեթին, որովհետեւ Քոբուլեթին Բաթումիի հետ համեմատ ավելի մատչելի է։

Գոռ Թորոսյանն առանձնացնում է նաև մեկ այլ պատճառ, այսինքն` շատերը Հանրապետության տարածքում չեն կազմակերպում հանգիստը պայմանավորված նաև երկրի անվտանգային իրավիճակով։

«Մեր հարեւան, բայց ոչ բարեկամ երկիրը իր զորքերը մտցրել է Հայաստանի սուվերեն տարածք և մարդիկ վախենում են այցելել արդեն սահմանամերձ դարձած մարզեր։ Պիտի ասեմ, որ 2020 թվականից հետո կտրուկ նվազել են Ջերմուկ, Տաթև, Խնձորեսկ այցելությունները։ Մարդիկ հիմա նույնիսկ Երասխի հատվածից են խուսափում, իսկ դեպի Հայաստանի հարավ ճանապարհն անցնում է Երասխով և անհնար է խուսափել այդ հատվածից։ Անկախ այն հանգամանքից այդ պահին այդ հատվածը անվտանգ է, թե ոչ մարդիկ խուսափում են»,-ասում է Թորոսյանը։

Տուրիստական գործակալության տնօրենի կարծիքով` շատ կարեւոր է, որ պետությունը իր հստակ անելիքներն իմանա։ Այսինքն` կարողանա մարդկանց համար ապահովել անվտանգ միջավայր։
Թորոսյանն ասում է, որ իրենք մշտապես բարձրաձայնել են այն խնդիրների մասին, որոնք նվազեցնում են տուրիստական հոսքերը։

Տուրիստական գործակալության տնօրենն ասում է տարիներ շարունակ իրենք տարբեր մակարդակներով բարձրաձայնում են խնդիրների մասին, բայց դրանք ըստ էության լուծումներ չեն ստանում։

Ամենից շատ դիտված

09:10 Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին
19:10 Շտայնմայերի ուղերձը սառը ցնցուղ էր ՀՀ իշխանությունների համար
13:03 Երևանում սեփական տանը կապված վիճակում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը. տունն ամբողջությամբ տակնուվրա է արված. shamshyan.com
14:30 Գյումրիում ընդդիմադիրները կպայմանավորվեն, բայց ՔՊ-ն կարող է իր «գաղտնի զենք»-ն օգտագործել․ քաղաքագետ
12:00 ՔՊ-ն ջախջախված է, Փաշինյանը՝ մերժված․ Գյումրու և Փարաքարի ընտրությունների դասը
22:55 «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է` 2 օր ջուր չի լինելու
21:04 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և Kia-ն․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com
20:37 Մահացած 25-ամյա բուժառուի եղբայրը պնդում է՝ քրոջ կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե սխալ ներարկում չանեին․ shamshyan.com
14:50 Ի՞նչ հետևանք կունենա ՔՊ-ի պարտությունը Գյումրիում ու Փարաքարում
11:20 Մնում է հասկանալ՝ ազգային ինչ արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը․ Նաիրի Հոխիկյան