Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:24 19-05-2025

ՌԴ և ԱՄՆ նախագահները զրույցի ժամանակ միմյանց դիմել են Դոնալդ և Վլադիմիր անուններով. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույց է անցկացրել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով և արել մի շարք հայտարարություններ․

Զրույցը բավականին երկար էր, տևեց 2 ժամ 5 րոպե։

Զրույցի սկզբում Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ առողջություն մաղթելով նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերը:

Զրույցն անկեղծ էր և կառուցողական, անցավ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը, կողմ են արտահայտվել դրանց հետագա կարգավորմանը։

Նախագահները քննարկել են բանտարկյալների փոխանակման հարցերը, Կրեմլում հայտնել են 9-ից 9 բանաձևով քաղաքացիների փոխանակման ծրագրերի քննարկման մասին:

Թրամփը Ռուսաստանին տեսնում է որպես ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերներից մեկը։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի։

Առաջնորդները չեն բացառում անձնական հանդիպման անցկացումը, վայրն ու ժամկետները դեռ որոշված չեն։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին հնարավոր պայմանավորվածության հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել։

Ռուսատանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ժամանակ միմյանց դիմել են Դոնալդ և Վլադիմիր անուններով:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան