Արտաքին 1 ամիս առաջ - 18:53 29-09-2026

Կայա Կալլասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Դամասկոսի «Թիշրին» պալատում Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Ասաադ աշ-Շայբանին ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Syria TV-ն։

Ըստ հրապարակման՝ քննարկումների օրակարգում է եղել Եվրամիության և Սիրիայի միջև երկարաժամկետ գործընկերության հաստատումը։

Աշ-Շայբանիի և Կալասի միջև Դամասկոսում հանդիպումը տեղի է ունենում Սիրիայի և Եվրամիության միջև հարաբերությունների վերականգնման գործընթացի ֆոնին։

Աշ-Շայբանիի հետ հանդիպումից առաջ Կալասի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպել է Սիրիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Հինդ Կաբավաթը։

Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության և կայուն զարգացման ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը հայտնել է, որ Կաբավաթը հանդիպման ժամանակ ներկայացրել է նախարարության ռազմավարական ծրագիրը, որը կենտրոնանում է ազգային սոցիալական պաշտպանության համակարգի կառուցման, տնտեսական հզորացման, կանանց հզորացման և պաշտպանության, ինչպես նաև վերադարձողների վերաինտեգրման վրա։

Ըստ ԵՄ բարձր ներկայացուցչի գրասենյակի՝ Կալասին ավելի ուշ կընդունի Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie