Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 19:02 29-09-2026

Ռուսաստանի Ամուրի մարզում կործանվել է ռազմական ինքնաթիռ. կան զոհեր

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի Ամուրի մարզի Կրասնոյարովո գյուղի մոտակայքում կործանվել է Տու-95 ռազմական ինքնաթիռը:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 7 մարդ: Զոհվել է 6 մարդ:

Օդանավը պատկանում էր ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Որպես աղետի նախնական պատճառ դիտարկվում է օդանավում վառելիքի պայթյունը: Անկումից հետո դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի մարման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատում են արտակարգ ծառայությունները:

Ամենից շատ դիտված