Կարեն Հեքիմյանը գրել է.
«Ո՞նց կարող է Փաշինյան Նիկոլը շարունակել մնալ Հայաստանի վարչապետ, ո՞նց...»:
Երեկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Մոնտենեգրոյի հավաքականին: Այդ պարտությունն առիթ տվեց ներկայիս ՔՊ-ական պատգամավոր, ԿԳՄՍ նախկին նախարար Հարությունյան Արայիկին իր կարծիքն արտահայտել:
Վերջինս գրել է. «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց...»:
Եկեք հիշենք վերջին տարիների մեր դիվանագիտական և ռազմական պարտությունները, Արցախը, Տավուշը, Ջերմուկը, Սյունիքը և Հարությունյան Արայիկի հարցին հարցով պատասխանենք.
«Ո՞նց կարող է Փաշինյան Նիկոլը շարունակել մնալ Հայաստանի վարչապետ, ո՞նց...»