Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 12:23 17-05-2025

Red Bull-ը կարող է արյան քաղցկեղ առաջացնել․ Independent 

Հրապարակված նոր հետազոտությունը մտահոգիչ տվյալներ է ներկայացնում տաուրինի վերաբերյալ՝ ամինաթթու, որը լայնորեն կիրառվում է էներգետիկ ըմպելիքներում, ինչպես Red Bull-ը և Celsius-ը։ Գրում է Independen-ը։

Ռոչեսթերի համալսարանի Ուիլմոտի քաղցկեղի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ տաուրինը խթանում է արյան քաղցկեղի՝ մասնավորապես լեյկեմիայի բջիջների աճը։

Հետազոտությունը, որը կատարվել է մկների վրա, ցույց է տվել, որ քաղցկեղային բջիջները ակտիվորեն կլանում են տաուրինը և օգտագործում այն գլիկոլիզի գործընթացում՝ արագ էներգիա ստանալու և բազմանալու համար։

Մասնագետները զգուշացնում են՝ չնայած արդյունքները դեռևս հետագա ուսումնասիրությունների կարիք ունեն, հարկավոր է զսպված լինել էներգետիկ ըմպելիքների օգտագործման հարցում։