4 տարի առաջ - 13:29 22-09-2021

Red Wings ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի դեպի Երևան Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով - Երևան - Դոնի Ռոստով, Կրասնոդար - Երևան - Կրասնոդար և Սամարա - Երևան - Սամարա երթուղիներով, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ըն-ձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով - Երևան - Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար - Երևան - Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:

Սամարա - Երևան - Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին: