Ներքին 1 տարի առաջ - 18:28 07-05-2025

Երևանի դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com

Ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի դպրոցներից մեկում աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի 41-ամյա բնակիչը հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևան քաղաքի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Հ․-ն գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է իր որդու՝ նույն դասարանի աշակերտ 15-ամյա Ա․ Գ․-ի հետ, որի ընթացքում դասասենյակում ձեռքերով հարվածել է վերջինիս մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ այս տարվա մարտի 31-ին նույն դպրոցի դասասենյակում, նույն դասարանի աշակերտներ 15-ամյա Գ․ Դ․-ն և 15-ամյա Խ․ Կ․-ն նույն հարցի շուրջ վիճաբանել են Ա. Գ․-ի հետ, որ ընթացում Գ. Դ․-ն ապտակել, իսկ Խ. Կ․-ն ոլորել է վերջինիս աջ ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին