Ներքին 5 ամիս առաջ - 10:48 10-03-2026

Ծեծկռտուք Բժշկական համալսարանի դիմաց՝ ավտոմեքենան չզիջելու հարցի շուրջ. shamshyan.com

Մարտի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց մի քանի քաղաքացիներ քաշքշում են միմյանց և հայհոյում:

Ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Զոհրաբ Շ․-ին, 69-ամյա Ռուբիկ Շ․-ին, 39-ամյա Գևորգ Շ․-ին, 37-ամյա Նվեր Շ․-ին, Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Տ․-ին, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Աղասի Ա․-ին և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ին։

Ոստիկանության Մարաշի բաժնում պարզվել է, որ Նվեր Շ․-ն, Զոհրաբ Շ․-ն, Ռուբիկ Շ․-ն և Գևորգ Շ․-ն ավտոմեքենան չզիջելու կապակցությամբ վիճաբանել են Ա․ Տ․-ի, Աղասի Ա․-ի և Հովիկ Ս․-ի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել միմյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փասստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում