Արտաքին 5 տարի առաջ - 09:08 02-09-2021

ԱՄՆ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Հյուսիսային Կարոլինայում գտնվող Mount Tabor դպրոցի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է շրջանի շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

Իրավապահները շրջափակել են ուսումնական հաստատության տարածքը և տարհանել բոլոր աշակերտներին:

Սկզբում հաղորդվում էր, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է աշակերտներից մեկը: Ավելի ուշ շերիֆի գրասենյակը հայտարարել է, որ նա մահացել է:

Ավելի վաղ ԱՄՆ գիտնականները պարզել էին, որ զանգվածային կրակոցներն իրականացնում են հիմնականում հոգեկան հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնք բուժում չեն ստացել: Վերլուծության համար ընտրվել են 35 հանցագործներ, որոնք չեն սպանվել դեպքի վայրում և անցել են քրեական դատավարություն, ինչը հնարավորություն է տվել ստանալու առավել ամբողջական տեղեկատվություն նրանց հոգեվիճակի և հոգեկան հիվանդությունների առկայության մասին: Դրանցից 32-ն ունեցել են ուղեղի հիվանդության նշաններ և ախտանիշներ, որոնք համապատասխանում էին կլինիկական հոգեկան խանգարման ախտորոշիչ չափանիշներին:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ