Ռուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում հստակ բացատրություններ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ադրբեջանցի պատգամավորի մուտքը ՌԴ արգելելը:
«Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է բերման ենթարկվել: