Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 11:30 04-05-2025

Վերջին 7 տարում ոչ միայն ԱՆԻՖ-ի, այլև ոչ մի գործով պաշտոնյաներին մեղադրանք չի առաջադրվել․ հարցում

2019-ին հիմնադրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»՝ ԱՆԻՖ-ը։ Տիգրան Ավինյանը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր մինչև 2022-ը՝ մինչև իր նշանակումը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում:

Չնայած նոր պաշտոնին՝ Ավինյանը շարունակել է պահպանել ԱՆԻՖ-ի նախագահի պաշտոնը ընդհուպ մինչև կազմակերպության լուծարումը 2024-ին, ինչը խնդրահարույց էր շահերի հնարավոր բախման առումով: ԱՆԻՖ-ը կառավարության աջակցությամբ ստեղծված կառույց էր, որի նպատակն էր օտարերկրյա ներդրումներ ներգրավել։

2023-ի գարնանը Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ էր արձանագրել ընկերությունում՝ հաշվետվողականության, թափանցիկության ու անսահմանափակ մանդատի հետ կապված։ 2023-ի վերջին Տիգրան Ավինյանն ու նրա մտերիմները հեռացվել էին ANIF-ի խորհրդից։ 2

025-ի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում»՝ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ ԱՆԻՖ-ի գործում ոչ ոքի մեղադրանք չի ներկայացնում»։

«Չեմ լսել դրա մասին, ոչինչ չեմ կարող ասել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանությունն ինչ ցանկանում, դա էլ անում է։

«Ճիշտն ասած դրանից տեղյակ չեմ, բայց եթե իրենք են տնօրինում, ուրեմն վատ ա։ Դե եթե լուծարել են, ով ա պատասխան տալու»,- նշեց նա։

«Իսկ ում գործերով ա մեղադրանք առաջադրվել վերջին 7 տարիներին, դթե իշխանությունն է խուլիգանություն կամ խոշոր չափերի գումար թալանում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ ՝ Տիգրան Ավինյանը ժողովրդի համար չի աշխատում։

«Իր անունը չեմ ուզում լսել, ինքը ժողովրդի համար չի աշխատում, թող թողնի գնա»,- ասաց նա։

«Իրանց իշխանությանը հիմա կարաս ինչ-որ բան ասես, սաղ բամփում են միանգամից»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով