Ներքին 1 տարի առաջ - 17:15 26-06-2025

100 հազար եվրո՝ 3 օրվա համար, շամպայնով լոգանք․ Աննա Հակոբյանի շքեղ հանգիստը՝ Անթալիայում

Թուրքական Odatv-ն գրել է, իբր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինն՝ Աննա Հակոբյանը, 4 օրում Անթալիայում ծախսել է 100 հազար եվրո, բացի շքեղ համարում բնակվելուց, նա վճարել է շամպայնով լցված լոգարանի, անձնական յոգայի մարզչի, առանձնահատուկ սպասարկման համար:

Ներկայացնում ենք թարգմանությունը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անցած շաբաթավերջին Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած հանգստի ընթացքում, ըստ լուրերի, ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։

Աննա Հակոբյանը հունիսի 19-ից 22-ը «Titanic Mardan Palace» հյուրանոցում անցկացրած ընդամենը երեք օրվա արժեքի այսքան աստղաբաշխական գումարի հասնելը, բնականաբար, բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Ըստ հաղորդումների՝ ՀՀ առաջին տիկինն ընտրել է լյուքս նախագահական համար՝ «King Suite», որի գինը սկսվում է մեկ գիշերվա համար 6 հազար եվրոյից։

Բացի հիշյալ շքեղ համարում բնակվելուց, Աննա Հակոբյանի ծախսերի հիմնական մասը, ըստ հաղորդումների, կատարվել է գերկարգ շքեղություն համարվող ծառայությունների վրա, ինչպիսիք են շամպայնով լցված լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, առանձնահատուկ սպասարկումը, զբոսանավի վարձակալումն ու մինի-բարը:

180 հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված շքեղ հանգստյան համալիր Mardan Palace-ը կառուցվել է ադրբեջանական ծագմամբ հայտնի ռուս գործարար Թելման Իսմայիլովի կողմից և բացվել է 2009 թվականին։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են բազմաթիվ ամերիկացի հայտնի դեմքեր, այդ թվում՝ Ռիչարդ Գիրը, Փարիս Հիլթոնը, Մոնիկա Բելուչին, Շերոն Սթոունը և Մարայա Քերին։ Տարիների ընթացքում համալիրը արժանացել է բազմաթիվ զբոսաշրջային մրցանակների, այդ թվում՝ «Եվրոպայի ամենաշքեղ հյուրանոց», «Եվրոպայի լավագույն սպա կենտրոն» և «Միջերկրածովյան տարածաշրջանի ամենամեծ լողավազան» տիտղոսներին։ Mardan Palace-ը մինչ օրս բազմաթիվ աղբյուրների կողմից բնութագրվում է որպես «Եվրոպայի և Միջերկրածովյան ամենաթանկ և ամենաշքեղ հյուրանոցը»։

Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է հունիսի 20-ին։ Սա արձանագրվել է որպես Փաշինյանի առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից։ Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը աշխարհում համախառն ներքին արդյունքի ցուցանիշով զբաղեցնում է 117-րդ, իսկ Մարդկային զարգացման ցուցանիշով՝ 85-րդ տեղը»,-գրում է Odatv-ն:

Նշենք, որ Աննա Հակոբյանը հերքել է թուրքական մամուլի հրապարակումը, տեղեկացնելով, որ հունիսի 19-21-ն իր աղջիկների հետ անցկացրել է Սյունիքի տեսարժան վայրերում, իսկ 22-ին եղել է տանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում