Ներքին 1 տարի առաջ - 10:57 26-06-2025

Ծույլ է, հայհnյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան. Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիմանկար․ Լեւոն Տեր–Պետրոսյան, ՀՀ առաջին նախագահ

Լինելով ԽՍՀՄ ՊԱԿ (ԿԳԲ) հետ համագործակցող անձ (մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ) 90–ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ–ի ազդեցությամբ, գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։

Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վեր է ածել մարիոնետ պետության։

Ներքին կառավարման ոլորտում, մշտապես լինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի եւ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում (հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լեւոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում) որդեգրել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու եւ նրանց բախումները հրահրելու մարտավարություն, որպես «բաժանիր, որ տիրես» բանաձեւի իրագործում։

Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով ՀՀ ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետեւորդներ Ռ․ Քոչարյանին եւ Ս․ Սարգսյանին։

Աշխարհքաղաքական զարգացումների բարդ շրջանում, առաջնորդվելով հիմնականում անձնական վախով եւ անպատասխանատվությամբ, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, մինչ այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձեւավորվի ոչ լեգիտիմ իշխանություն, որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։

2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ լինելով Ս․ Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ եւ ընդդիմության եւ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետեւորդներ են։

2008 թվականի Մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրը իրեն այցելած Կտրիճ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2–ի գիշերը հանգիստ քնել է՝ Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորած։

Հիմնական հատկանիշները – Վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան։ Որեւէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ։ Ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմայի որեւէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ «շատ կարդացած, քիչ հասկացած» մարդկանց միջավայրում»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի