Արտաքին Մամուլ 11 ամիս առաջ - 19:49 26-06-2025

ՀՀ վարչապետն առաջարկել է սեռական օրգանը ցույց տալ եկեղեցու առաջնորդին. Euronews

Միջազգային հեղինակավոր Euronews English լրատվականը անդրադարձ է կատարել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ ՀՀ վարչապետը առաջարկում է ցուցադրել իր սեռական օրգանը երկրի կրոնական առաջնորդին:

Կից ներկայացնում ենք թարգմանությունը:

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ցույց տալ իր սեռական օրգանը Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին՝ պատասխանելով այն մեղադրանքին, թե ինքը թլպատված չէ:

Փաշինյանի այս անսովոր առաջարկը հնչել է ի պատասխան եկեղեցու մամուլի խոսնակ Տ. Զարեհ Աշուրյանի, ով ակնարկել էր, թե վարչապետը քրիստոնյա չէ։

«Կարծում եմ, որ մեր Սուրբ Առաքելական Եկեղեցին պետք է անհապաղ մաքրվի այն կեղծ «հավատացյալներից», ովքեր դավաճանել են ազգին, պղծել են իրենց նախնիների հիշատակը, խախտել են մկրտության ուխտը և Սուրբ Խաչի կնիքը փոխարինել թլպատության նշանով»,- ասել է Տ. Զարեհ Աշուրյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ պատրաստ է ընդունել «մարտահրավերը» և ապացուցել, որ ինքը թլպատված չէ՝ նշելով, որ այդ արարողությունն ընդունված կրոնական սովորություն է երկրի քրիստոնյաների շրջանում։

«Թող վերջապես պատասխան տա հարցին՝ խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, թե՞ ոչ։ Ունի՞ երեխա, թե՞ ոչ»,- գրել է Փաշինյանը՝ կրկնելով հունիսին հնչեցրած իր պնդումը, ըստ որի՝ Գարեգին Երկրորդը խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա ունի։

Այդ ժամանակ Եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով Փաշինյանին Հայաստանի «հոգևոր միասնությունը» խաթարելու մեջ, սակայն երեխայի վերաբերյալ պնդմանը չարձագանքեց:

Պետություն-եկեղեցի լարվածություն. մեղադրանքներ հեղաշրջման փորձի վերաբերյալ

Սա այս շաբաթվա առաջին դեպքը չէ, երբ վարչապետ Փաշինյանը և Հայ Առաքելական Եկեղեցին բախվում են:

Չորեքշաբթի օրը իշխանությունները ձերբակալել են հայտնի հոգևորական, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և ևս 13 մարդու՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման ծրագիր կազմակերպելու մեջ։

Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ խմբի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պնդելով, թե նրանք «ձեռք են բերել ահաբեկչական հարձակման և իշխանության զավթման համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ»։

Գալստանյանի փաստաբանը մեղադրանքները որակել է որպես «հորինվածք»։ Ընդհանուր առմամբ, ենթադրյալ հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է 14 մարդ, սակայն հրապարակայնորեն նշվել է միայն Բագրատ Գալստանյանի անունը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ իրականացրել է ավելի քան 90 խուզարկություն և հայտնաբերել ապացույցներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք։

Տելեգրամում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանը նշել է, որ իշխանություններին հաջողվել է խափանել «հանցագործ-օլիգարխիկ հոգևորականության» մեծ ու մռայլ ծրագիրը՝ ուղղված Հայաստանի իշխանությունը զավթելուն։

Հղումը՝ այստեղ:

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է