Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 08:45 27-06-2025

Ինչու մենակ Բագրատ Սրբազանը, ամբողջ հայ ազգն է քաղբանտարկյալ․ հարցում 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարեց Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Բագրատ Սրբազանը 2 ամսով կալանավորեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։

Որոշ շրջանակներ Բագրատ Սրբազնին համարում են քաղբանտարկյալ՝ պնդելով, որ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական շարժառիթներ ունի։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքոում և անցորդներին հարց ուղղեց․ «Բագրատ Սրբազանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք»։

«Ոչ, չեմ համարում։ Սրբազանն ո՞վ է, որ քաղբանտարկյալ լինի։ Պետք էր, դրա համար էլ կալանավորեցին»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հոգևորականն իրավունք չունի խառնվելու քաղաքական հարցերի մեջ։

«Ամբողջ հայ ազգն է քաղբանտարկյալ, ինչո՞ւ մենակ Սրբազանը»,- նկատեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում