Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:15 30-04-2025

Քուչա կա, կնունք ու ծնունդ կա, ո՞նց կարելի ա օրենքով ապրել. սիգարետ որ գցում եք, ե՞ս եմ մեղավոր. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ուսումնասիրությունների արդյունքում եկել է եզրահանգման, որ կառավարությունը դանդաղ մարմին է, բայց կարևոր է՝ այդ դանդաղությամ մեջ լինել արագ։

Նրա խոսքով կառավարությունը պետք է շարժվի ավտոբուսի արագությամբ, քանի որ հանրային ծառայություններ է մատուցում, բայց ամեն անգամ ավելի է համոզվում՝ «նստում ենք ավտոբուս ու ուզում ենք, որ տաքսու արագությամբ շարժվենք»։

«Ոնց մտածում եմ՝ պետության ու ապապետության միջև ամեն ինչ ճեղքում է ու այդպես էլ չենք կարողանում այդ ճեղքը լցնել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանում 95 տոկոսն Իսրայելի ու Սինգապուրի հարցով փորձագետ է։

«Ինչ խոսում ես, մեկ էլ լինում են հազարավոր մեկնաբանություններ՝ Իսրայելում այսպես է, Սինգապուրում այդպես է... ժողովո՛ւրդ, կներեք, այս խոսույթները նշանակում են մեր վերաբերմունքի անլրջությունը, որովհետև, եթե պաշտոնական քննարկումների ժամանակ որևէ մեկը որևէ երկրի օրինակ ու անուն տալիս է, ինքը, գոնե, պետք է նվազագույն գիտելիքներ ունենա, թե ինչի մասին է խոսում։ Ես, առաջին հերթին, խոսում եմ իմ մասին, որովհետև ես այս հանրության մի մասն եմ, մենք պետք է ինքնահայեցում անենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանում բոլորը նշանակում է՝ «բացի սրանից, սրանից, սրանից ու սրանից»։

«Մենք այսպես պետություն չենք դառնա ու դրա համար էլ չենք դառնում։ Երթևեկության կանոնը վերաբերվում է նրան, ով «կրուտոյ» չի։ Ուրեմն՝ ինչքան այս կյանքում չունես արած, որ ստիպված ես օրենքով ապրել, ո՞նց, մանկապարտեզ, դպրոց, բուհ, աշխատավայր, վերջը քուչա կա, կնունք ու ծնունդ կա, էդքան չունե՞ս արած, որ բացառություններ ունենաս»,- ընդգծեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն