Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:18 18-04-2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքի ժամկետները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որով երկրի տարածքում երկարաձգվում են ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետները։

Փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքէջում։

Երկու ռեժիմներն էլ երկարաձգվել են 90 օրով և կշարունակեն գործել մինչև 2024 թվականի օգոստոսի 6-ը։

Ռազմական դրությունը Ուկրաինայում սահմանվել է դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ներխուժման առաջին օրը։ Այս ընթացքում այն արդեն 15-րդ անգամ է երկարաձգվում։

Ամենից շատ դիտված