Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարաձգել են արտակարգ դրությունը
copy image url

Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարաձգել են արտակարգ դրությունը

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 24-07-2021

Թունիսի իշխանությունները վեց ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2015 թ. նոյեմբերին:

Ինչպես գրում է Tunis Afrique Presse գործակալությունը, նախագահի հրամանագիրը հրապարակվել է հանրապետության պաշտոնական տեղեկագրում: Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ամբողջ երկրում 2022 թ. հուլիսի 24-ից հունվարի 19-ը:

Հիշեցնենք, որ Թունիսում արտակարգ դրությունը գործում է 2015 թ. նոյեմբերի 24-ից: Այդ ժամանակ ահաբեկիչների թիրախը նախագահական պահակախմբի ավտոբուսն էր: Հանրապետության մայրաքաղաքում հարձակման արդյունքում զոհվել էր 12 մարդ, ևս 16-ը վիրավորվել էին: