Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:28 17-04-2025

Երևանի անձնագրայիններում 20-րդ դարի 80-ականներն են․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի անձնագրայիններում (Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն), օրինակ` Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինում, 20-րդ դարի 80-ականներն են:

Տեղիք տալով Փաշինյան Նիկոլի հերթական կամակորությանը, քաղաքացին որոշեց ID-քարտ ստանալ: Հունվարն էր: Օնլայն հարթակում այցի ամենամոտ օրը ապրիլի 17-ն էր: Ընդ որում, քաղաքացու համար շատ անհարմար ժամին և նույնքան անհարմար վայրում` Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինում: Ինչևէ, քաղաքացին տերմինալից վերցնում է կտրոնը, որի վրա գրված է հերթագրման համարը և սպասում: Պայմանավորված ժամը վաղուց անցնում է, սակայն էլեկտրոնային ցուցատախտակի վրա քաղաքացու հերթագրման համարը չկա ու չկա: Ի վերջո, վերջինս մոտենում է պետին: Պետը քաղաքացուն ցույց է տալիս անտեսանելի տեղում փակցված գրություն, ըստ որի, ID-քարտ ստանալու համար պետք չէ էլեկտրոնային ցուցատախտակին նայել և հերթին սպասել: Փոխարենը` պետք է մտնել հատուկ առանձնացված սենյակ և իրականացնել գործարքը:

Լավ, իսկ ինչու՞ այդ առանձնացված սենյակը չի կարելի համարակալել և տերմինալից ստացված հերթագրման համարը ցուցադրել էլեկտրոնային ցուցատախտակի վրա: Ի վերջո, 21-րդ դարն է: Կամ` արդյո՞ք այդ առանձնացված սենյակի աշխատակցին որևէ կերպ հասանելի չէ այն հանգամանքը, որ իրեն սպասող կա: Բացի դրանից` քաղաքացին անձնագրայինում գտնվել էր շուրջ 1 ժամ և այդ ընթացքում այդ առանձնացված սենյակ որևէ մեկը չմտավ: Այդ դեպքում, ինչու՞ են այդքան հերթեր գոյանում: Հիշեցնեմ` հունվարին հերթագրվողների հերթը հասնում է ապրիլին:

Անձնագրայիններում մի քանի տեսանելի տեղերում «սեղմ ժամկետում» քաղաքացիներին սպասարկելու արժեքների գնացուցակ է փակցված: Ստացվում է` եթե վճարում ես, ապա ի՞նչ հերթ, ի՞նչ օնլայն, ի՞նչ հունվար և ապրիլ, ի՞նչ առանձնացված սենյակ, ի՞նչ էլեկտրոնային ցուցատախտակ: Գումարը վճարում ես և վերջ:
Անկեղծ` անձնագրայինները 20-րդ դարի 80-ականների կոմիսիոն խանութներն են հիշեցնում:

Հա, չմոռանամ նշել, որ Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինի աշխատակիցներն առերևույթ բարեսիրտ էին այնպես, ինչպես 20-րդ դարի 80-ականների կոմիսիոն խանութներում»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև