Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:40 16-04-2025

Փաշինյանն այցելել է Պարեկային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ: