Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Ներսիսյանը հարուստ կենսագրություն ունի` ՆԳՆ, մասնավոր հատված, հյուպատոս, կրկին ՆԳՆ, այժմ մետրոպոլիտեն։ Նրա այժմյան ղեկավարած հիմնարկը տարեցտարի ընկղմվում է հարկային վնասի մեջ։ Եվ 2024 թվականի համեմատ 2025 թվականի վնասը հասել է 1 միլիարդ 841.9 միլիոն դրամի` ավելանալով 1 միլիարդ 237.3 միլիոն դրամով։
Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական խոշոր ձախողումը մետրոպոլիտենի ներկայիս ֆինանսատնտեսական վիճակն է։
Հարցը հետևյալն է․ Սեդրակյանը այդ վիճակի միակ պատասխանատու՞ն է, թե՞ միակ մեղավորը, եթե հաշվի առնենք, որ տարիներ առաջ ծաղկող «Գլաս ուորլդ քոմպանի» ՓԲԸ֊ն սնանկացավ և դադարեց գոյություն ունենալ հենց Բաբկեն Սեդրակյանի ղեկավարության օրոք, որտեղ նա 2007-2015 թվականներին գլխավոր տնօրենն ու խորհրդի նախագահն էր։
Սեդրակյանը, ի դեպ, իր ղեկավարած` արդեն սնանկացած հիմնարկին 2016 թվականին դատի է տվել և պահանջել է վերջին 16 ամսվա 120 միլիոն դրամ աշխատավարձը՝ իր տոկոսներով հանդերձ, սակայն հայցը հետագայում կարճվել է։