Արտաքին 1 տարի առաջ - 20:06 07-04-2025

Եթե Պեկինը հրաժարվի չեղարկել լրացուցիչ մաքսատուրքերը, բոլոր բանակցությունները կդադարեցվեն․ Թրամփ

Եթե ​​Պեկինը մինչև վաղը չչեղարկի ԱՄՆ նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, ապա ապրիլի 9-ից ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 50 տոկոսով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բացի այդ, բոլոր բանակցությունները Չինաստանի հետ կդադարեցվեն»,- ասել է նա։

Նա նշել է, որ նման տուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին։ Թրամփն ընդգծել է, որ եթե Պեկինը հրաժարվի չեղարկել լրացուցիչ մաքսատուրքերը, երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումների վերաբերյալ Չինաստանի պահանջած բոլոր բանակցությունները կդադարեցվեն:

Ընդ որում, այլ երկրների հետ բանակցությունները, որոնք նույնպես հանդիպումներ են խնդրել մաքսատուրքերի թեմայով, տեղի կունենան անմիջապես:

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»