Դատավճռի հրապարակումից հետո Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` ճիշտ է` դատարանն ազատազրկման դատապարտեց, սակայն պայմանական չկիրառեց, որը նշանակում է, որ բանտային կալանք չի լինի։
«Ազատազրկման դատապարտելը դա հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Այսինքն, եթե դատական այս վճիռը մնա անփոփոխ, իսկ մենք այն բողոքարկելու ենք, պատգամավորների իմ լիազորությունները կդադարեցվեն»,– ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը։