Ներքին 1 տարի առաջ - 15:08 04-04-2025

ՀՀ իշխանությունները քննարկում են նոր ուղղություններով թռիչքները սուբսիդավորելու գաղափարը

ՀՀ իշխանությունները դիտարկում են նոր ուղղություններով ժամանող թռիչքների սուբսիդավորման հնարավորությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պատրաստված համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պաշտոնական e-draft.am կայքում, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Փաստաթղթի համաձայն՝ ավիափոխադրողներին առաջարկվում է փոխհատուցում վճարել նոր ուղղություններով Հայաստան ժամանող երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար՝ 15 հազար դրամ «Շիրակ» օդանավակայանում (Գյումրի) վայրէջք կատարելու դեպքում և 20 հազար դրամ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելիս։

Նոր ուղղություններ ասելով նկատի են առնվում բոլոր արտասահմանյան քաղաքները, ուր ընդհանուր առմամբ ամռան շրջանում (մայիսի վերջից հոկտեմբերի վերջ) 14-ից ոչ ավելի չվերթ է իրականացվում, իսկ ձմռանը՝ 10-ից ոչ ավելի (հոկտեմբերի վերջից մարտի վերջ):

Սուբսիդավորումը կտրամադրվի ՀՀ օդանավակայաններում տեղակայված ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են իրականացնում շաբաթական առնվազն մեկ անգամ (այդ թվում` ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով չեղարկվածները), ինչպես նաև ունեն առնվազն երկու օդանավ՝ սեփական կամ լիզինգային պայմանագրով։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին