Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:45 20-03-2025

Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ․ դատական ակտը բողոքարկվելու է

ԱՄՆ դատարանը մերժել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման միջնորդությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա գրել է, որ տվյալ դատական ակտը վերջնական չէ, ենթակա է բողոքարկման։

«Այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Դատական լսումները շարունակվում են։ Դատական ակտը բողոքարկվելու է»,- գրել է նա։

Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայումս կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Նրան սպառնում է արտաքսում։

ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է միգրացիոն ընթացակարգ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում