Ուղիղ եթեր
Իշխանության զավթում մինչև վերջ. Ալավերդիում կրքեր են բորբոքվում 
copy image url

Իշխանության զավթում մինչև վերջ. Ալավերդիում կրքեր են բորբոքվում 

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 12:30 20-03-2025
Ժողովրդավարության անհրաժեշտ պայմաններից են բազմակուսակցականությունը, բազմակարծությունը, ընդդիմության ներգրավվածությունը կառավարման օղակներում։ ՔՊ-ական իշխանությունը որոշ համայնքներում, սակայն, չի հաշտվում ընդդիմության գոյության հետ, կիրառում հակաժողովրդավարական մեթոդներ։

Ալավերդի համայնքի ավագանին մարտի 18-ի հերթական նիստում ձայների մեծամասնությամբ մանդատազրկեց քաղաքական բոյկոտ հայտարարած և ավագանու նիստերին չմասնակցող «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու 9 անդամներին: Ավագանու անդամների մանդատազրկումը վկայում է, որ ՔՊ-ակաները հաշվի չեն առնում, որ գործընկերները ոչ թե անհարգալի բացակայել են, այլ հայտարարված բոյկոտել են նիստերը։

Դրանից հետո «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց։ «Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։ Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հայտարարության մեջ:

Բանն այն է, որ 2023-ի դեկտեմբերին ՔՊ-ն Ալավերդիում ՔՊ-ն տապալել է ընտրություններով հաղթած համայնքապետին, ինչպես բնորոշում է «Ապրելու երկիրը» իշխանության զավթում է տեղի ունեցել։ Դրանից հետո համայնքապետի թիմակիցները հայտարարել էին, որ բոյկոտում են նիստերը, միաժամանակ դատական հայցերով փորձել են վերականգնել իրենց իրավունքները։ Եվ հիմա էլ նրանք են մանդատազրկվում, այսինքն՝ իշխանության զավթումը շարունակվում է մինչև վերջ։

2023-ի դեկտեմբերին Ալավերդիում հանրային կրքեր էին բորբոքվել, երբ կոպտորեն տապալվեց ընտրված համայնքապետը։ Ավագանու անդամների մանդատազրկումը 2025-ին նույնպես առաջացրել է հանրայի վրդովմունք։ Մարդիկ հուսահատվում են, որ ՔՊ-ն չի հարգում ժողորդի քվեն։ Իսկ եթե ալավերդցիներին ընդօրինակեն մյուս համայնքները և համատարած մանդատազրկեն մրցակիցներին, ընդդիմադիրներին, ապա ՀՀ-ն կդադարի ժողովրդավարական երկիր լինելուց, դրանից բխող ազգային անվտանգային իրական ռիսկերով հանդերձ։

Ինչո՞ւ ՔՊ-ն Ալավերդիում այսպիսի վատ բան արեց ու ի՞նչ շահեց գործընկերներին մանդատազրկելով։

Առաջին հայացքից՝ սա քաղաքական տգիտության հետևանք է։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է ժողովրդավարությունը, ժողովրդավարական իշխանությունը։ Չեն գնահատում ընդդիմության դերը ժողովրդավարական համակարգում։ Հետևապես՝ լավ կլինի, որ «Իմ քայլը» հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում դասընթաց կազմակերպի Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ-ական անդամների համար, բացատրի նրանց, թե ի՞նչ է նշանակում քաղաքական բոյկոտը, ինչո՞վ է բոյկոտը տարբերվում բացակայությունից, ինչո՞ւ ԱԺ-ն չմանդատազրկեց բոյկոտ անող ԱԺ ընդդիմությանը, ինչո՞վ է ավտորիտար համակարգը տարբերվում ժողովրդավարությունից, ի՞նչ է ժողովրդավարական հանդուրժողակաությունը և այլն։ Քաղաքական տարրական այս գիտելիքներով զինված ալավերդցի ՔՊ-ականները գուցե այսուհետև հակաժողովրդավարական բաներ չանեն, չգցեն պետության վարկը, չվրդովվեցնեն ու հուսահատեցնեն ժողովրդին։։

Ի վերջո՝ ՔՊ-ն ընդդիմադիրներին մանդատազրկելով ոչինչ չշահեց, պետության հանրության, թիմի համար գրեթե ոչինչ չավելացավ։ Փոխարենը՝ ավելի ընկավ ՔՊ-ի վարկանիշը։ Եվ եթե Ալավերդիում ընտրություններ անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ապա ժողովրդավարությունը հարգող քաղաքացիները ՔՊ-ին ձայն չեն տա։ Իսկ եթե Ալավերդիում հաջորդ ընտրություններում ՔՊ-ն հաղթի, նշանակում է՝ ՔՊ-ին հաջողվել է հեղափոխել ժողովրդին ու տրամադրել ժողովրդավարության դեմ, ինչն աղետալի հետևանք կունենա ժողովրդի ու պետության համար։

Պարզ ասած՝ մանդատազրկումն արդեն սովորական բան է դառնում ՀՀ-ում։ Սա շատ վտանգավոր է ազգային անվտանգության առումով։ Այն ոչ միայն ալավերդցիների խնդիրն է, այլև ամբողջ քաղաքական համայնքի։ Ու եթե ՀՀ-ում դեռ կան ժողովրդավարության ջատագովներ, ապա պետք է հնարավորինս կանխեն այս հակաժողովրդավարական միտումները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է