Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:09 27-12-2022

Մարդիկ երբեմն ստիպված են իջնել ու փողոցով քայլել․ կաֆեները զավթում են մայթերը

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն այսօր Երևանի ավագանու հերթական նիստում նշեց, որ Կենտրոնում այսօր բազմաթիվ տեղեր կան, որտեղ մարդիկ շատ դժվար են քայլելով անցնում։ «Եվ հանկարծ տնտեսվարողը որոշում է այդտեղ դնել սեղան ու աթոռ, խանգարում է մարդկանց տեղաշարժը։ Ունե՞նք մենք տարբերակում՝ փողոցներ, որոնք նեղ են, փողոցներ, որտեղ չի կարելի դնել, թե՞ ցանկացած վայրում, ցանկացած կաֆե և ռեստորան կարող է դնել մայթի վրա աթոռ ու սեղան»,- հարցրեց Ավանեսովը։

Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը նշեց, որ համապատասխան վարչությունը դիտարկում է տնտեսվարողի հայտը, տեղում ծանոթանում է և՛ փողոցի դիրքին, և՛ մայթի լայոնւթյանը, ու նոր կայացնում որոշում՝ տալ թույլտվություն, թե՝ ոչ։

Ավանեսովն էլ խնդրեց վարչությանը մոնիթորինգ անեն ևս մեկ անգամ, որովհետև փողոցներ կան, որտեղ մայթերով մարդկանց համար քայլելն անհնար է․ «Երբեմն պետք է իջնեն, փողոցով քայլեն։ Գուցե խախտում են էդ մարդիկ, գուցե դա չեն թույլատրել։ Կարծում եմ՝ պետք է սրա հետևից գնալ ու պարբերաբար ուսումնասիրություն անել, որովհետև եթե տնտեսվարողը վճարել է մեկ սեղանաի համար, բայց դնում, ամբողջ մայթն է փակում, կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է անենք»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած