Հայտնի է՝ երբ կկայանա Թրամփ-Էրդողան հանդիպումը
copy image url

Հայտնի է՝ երբ կկայանա Թրամփ-Էրդողան հանդիպումը

Արտաքին 2 ամիս առաջ - 23:28 18-03-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրուց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հեռախոսազրուցի ընթացքում նախագահները երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ քննարկել են նաեվ տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:

Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպումը:

Ըստ նախնական տվյալների՝ Էրդողան-Թրամփ հանդիպումը կկայանա ապրիլի վերջին Սպիտակ տանը: