Ներքին 10 ամիս առաջ - 10:58 28-11-2025

Երբ և որտեղ կկայանա «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չեն։ Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարությունում հիշեցրել են, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի մասնակիցները նախորդ նիստի արդյունքներով պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով որոշել հաջորդ հանդիպման օրն ու վայրը՝ ելնելով այն փոխըմբռնումից, որ առաջիկա 2 նիստերը պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում:
«Այս ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները», – հստակեցրել են ԱԳՆ-ում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հաջորդ նիստը կազմակերպելու մասովՄոսկվան ակնկալում է Երևանի և Բաքվի միջև օպերատիվ պայմանավորվածություն:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին