Ներքին 1 տարի առաջ - 17:41 15-03-2025

«Լոնդոն» հյուրանոց մտած Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է․ ինչ է պատմում հյուրանոցի տնօրենը

Երևանում, հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել։
Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

«Լոնդոն» հյուրանոցի տնօրենը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց․ «Քաղաքացին հյուրանոց է եկել մարտի 11-ի նախորդ գիշերը։ Միայնակ տղա էր, Թուրքիայի քաղաքացի, բայց ազգությամբ ռուս։ Առաջին օրը նորմալ տեղավորվել է, երկրորդ օրը խմած է եղել, աշխատողներին սկսել է վիրավորել։ Նրանք ինձ առավոտ են տեղյակ պահել։ Համարն ամրագրելուց նորմալ վարքագիծ է դրսևորել։ Հիմա ամեն բան իրավական դաշտում է»։

Տնօրենը նաև հայտնեց, որ Թուրքիայի քաղաքացուն այժմ 3 օրով ձերբակալել են։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում