Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:25 21-11-2023

Հավանաբար 14-ից 20 տարեկան աղջկա գանգ էր․ Սևանում գանգ գտած քաղաքացին մանրամասներ է պատմում

«Սևանի ափին ման էինք գալիս, 2 մետր հեռավորության վրա տարօրինակ բան նկատեցի, մոտեցա, տեսա՝ գանգ է»,- այս մասին Oragir.News-ին ասաց քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ։



Նա պատմեց, որ գանգի ձախ կողմի հատվածում կոտրվածք է եղել․ «Հավանաբար սպանություն է եղել, կամ գուցե ընկնելուց է հարված ստացել, չգիտեմ, բայց գանգը ջրի մեջ ջարդվել չէր կարող»։



Հարցին՝ ելնելով գանգի չասփերից, քանի՞ տարեկան մարդու գանգ կարող էր լինել այն, քաղաքացին պատասխանեց․

«Հավանաբար 14-ից մինչև 20 տարեկանի, չափսերով ավելի փոքր էր, հնարավոր է աղջկա գանգ լիներ։ Կարծում եմ ՝ նոր էր, քանի որ դրսից քայքայված էր, բայց ներսում դեռ ինչ-որ բան կար, երևի 1 տարվա էլ չէր լիներ»։




Քաղաքացին ասաց, որ բացի գագնից այլ մարմնի մասեր չի նկատել և գանգը գտնելուց հետո դիմել է ոստիկանություն, իսկ նրանց ժամանումից հետո հեռացել է տարածքից։

«Ես մարմին չեմ նկատել, բայց կարծում եմ՝ մարմինն էլ այդտեղ կլիներ։ Գուցե ոստիկանությունը գտել է մարմին, ես չգիտեմ»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները