Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:18 26-07-2024

ԿԳՄՍ փոխնախարարը մերժել է երաշխավորված դասագրքերում տեղ գտած սխալների քննարկումը

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ գրել էի, որ հաղթած դասագրքերին ծանոթանալուց հետո դիմեցի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ խնդրելով կարճ ժամանակով ինձ ընդունել։ Ես ցանկանում էի փոխնախարարի սեղանին դնել մասնագիտական կոպիտ սխալներ, որոնք առկա են հատկապես հաղթած դասագրքերից մեկում։ Եթե տիկին Սվաջյանն ինձ չէր վստահում, կարող էր այդ հանդիպմանը հրավիրել չեզոք մասնագետի։ Բայց տիկին Սվաջյանը չպատասխանեց իմ խնդրանքին, այսինքն՝ մերժեց։ Դրանից հետո ես ստեղծեցի Ֆեյսբուկյան խումբ, ուր հրավիրեցի մրցակից դասագրքերի այն հեղինակներին, որոնք իմ ընկերներն են։ Արձագանքեցին 2 հոգի Զանգակի խմբից, 1 հոգի՝ Մասնակցային դպրոցից։

Բայց քանի որ նրանք առանցքային հեղինակները չէին, ես հասկացա, որ խմբերի ղեկավարների համար թեման փակ է, քանի որ իրենք հաղթել են։ Ինչպես գիտեք, հուլիսի 24-ին նախարարությունը մերժեց լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մեր խնդրանքը, քանի որ դասագրքերն արդեն տպվում են։ Ստիպված եմ այս հարթակում անդրադառնալ Մասնակցային դպրոցի դասագրքում առկա սխալներից մեկին։ Փիլիսոփայության և տրամաբանության հարգելի մասնագետներ, ուսանողներ։ Ստորև տեսեք Մասնակցային դպրոցի գրքում ինչպես է սահմանված «Դատողություն» հասկացությունը։ Սահմանումը ոչ միայն սխալ է, այլև տպավորություն է, որ դատողությունը մարդ է, որը եզրահանգումներ է անում, որոշումներ կայացնում, խնդիրներ լուծում։ Ենթադրում եմ, որ հեղինակները անգլերեն reasoning բառը որոշել են թարգմանել դատողություն։ Մինչդեռ անգլիալեզու գրականություն մեջ դատողությունը statement-ն է կամ proposition-ը (տարբեր գրքերում փոխարինաբար օգտագործվում են)։ Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է։ Ո՞ւր եք կրկնակի փորձաքննություն արած հանձնաժողովի անդամներ։ Գլխավոր պատասխանատուն դուք եք, ոչ թե հեղինակները։ Նախարարությունն ինձ չի վստահում, ձեզ է վստահում։ էս ի՞նչ ավեր եք բերում։ Ի դեպ, Զանգակի դասագրքում սահմանումը ճիշտ է տրված, քանի որ թիմում կա փիլիսոփայության մասնագետ։ Ու հիմա Հայաստանի որոշ դպրոցներում մի բան են սովորեցնելու, մյուսներում այլ բան։ Հարգելի փիլիսոփաներ, ուսանողներ։ Դե հիմա պաշտպանեք ձեր մասնագիտությունը։ Հիշեցնեմ, որ այս սահմանումները վերցված են մրցույթում հաղթած, լրամշակված և Ժաննա Անդրեասյանի կողմից երաշխավորված դասագրքից։ Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ