Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:50 15-03-2025

Հնարավոր է` Վարդան Ղուկասյանին արտահանձնեն Հայաստան

«Եթե օրակարգում եղավ, որ պետք է արտահանձնեն, դրա հետ կապված պոզիտիվ պարտավորություն է կրում ընդունող երկիրը, վերջինիս առողջության և անվտանգության հետ կապված։ Բայց, միաժամանակ ես դրա հետ կապված դիրքորոշում եմ հանձնել, որ քաղաքական հաշվեհարդարի ռիսկ եմ տեսնում, բոլոր բացասական հետևանքներով, արտահանձնումից հետո իրականացվող գործառույթների հետ կապված»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի (Դոկ) պաշտպան Լևոն Բաղդասարանը։

Պաշտպանը շեշտում է՝ հայտնել է իր կարծիքը դատախազության պահանջի ոչ իրավաչափ լինելու մասին, սական վերջին խոսքը դատարանինն է։

«Ես իմ կարծիքը հայտնել եմ, գտնում եմ, որ դատախազության պահանջը իրավաչափ չէ և ենթակա է մերժման, բայց դրա վերջին գնահատական տվողը դատարանն է։

Կա վեճ և դատարանը քննում է․ վեճն ունի երկու կողմեր, մի դեպքում բավարարվում է, մյուս դեպքում՝ մերժվում։ Դրա համար գնահատականը տալիս է բացառապես դատարանը։

Իրավական գործընթաց է գնում, հաջորդ դատական նիստը երկուշաբթի օրն է, մեր ժամով՝ երեկոյան 19։30»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանին Հայաստան չարտահանձնելու համար սկսվել է ստորագրահավաք։

Հիշեցնենք՝ ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում և գտնվում է Հենդերսոնի ձերբակալվածների կենտրոնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար