Ներքին 3 տարի առաջ - 19:38 24-05-2023

Վարդան Ղուկասյանին ոչ մեկի ձեռքը չի հասնում, դրա համար էլ մոտ այլ մարդկանց են գտել

«Մենք նախկինում էլ ենք ունեցել փաստաբաններ, որոնց վերաբերյալ քրեական գործեր հարուցվել են, որոնք անազատության մեջ են գտնվել տարբեր մեղադրանքներով, սա արտառոց բան չէ, բայց ես կարդացի Սուսաննա Սարգսյանի փաստաբանի գրառումը առ այն, որ կալանքի միջնորդության հիմքերից մեկն այն է, որ անձը հանդիսանում է փաստաբան, և իր հմտությունները և գիտելիքները խնդիր են առաջացնելու քննություն իրականացնելու համար։ Հետաքրքիր է, որ փաստաբան լինելը ծանրացնող հանգամանք է որոշ դեպքերում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով փաստաբան Սուսաննա Սարգսյանի կալանավորմանը։

«Առհասարակ, մեր դատական համակարգը չունի կանխատեսելիություն, սա այն վտանգավոր մասն է, որ մենք ունենք, այսինքն՝ քաոտիկ վիճակ է։ Ու սա նրանից չէ, որ խիստ անհատականացված է մոտեցումը, այլ նրանից է, որ ով ինչ ուզում, անում է։ Դրա համար էլ տոտալ անկանխատեսելի է մեր արդարադատոթյունը։ Մինչդեռ արդարադատության արդյունավետությունը գալիս է իր կանխատեսելիությունից, հստակ պետք է լինի, թե որ դեպքերում է հնարավոր կալանքը, որ դեպքերում՝ ոչ, որովհետև միանման դեպքերում մեկին կալանք տալիս են, մյուսին՝ ոչ։ Վճիռների մասին էլ չասեմ, որ չափազանց անտրամաբանական են ու չհիմնավորված։ Սա վատ է ոչ միայն անհատի համար, այլև արդարադատության ու պետության»։

Կարապետյանցը նաև չբացառեց, որ Սուսաննա Սարգսյանի նկատմամբ նման խիստ մոտեցումը կարող է կապված լինել նրա՝ Վարդան Ղուկասյանի թիմից լինելու հետ։

«Չեմ բացառում սա, որովհետև «ռուպրը» Վարդան Ղուկասյանն է, որին ոչ մեկի ձեռքը չի հասնում, որովհետև ինքն հեռու է, իսկ մոտակայքում գտնվել են այլ մարդիկ։ Չեմ պնդում՝ արարքները կատարվե՞լ են, թե՞ ոչ, բայց վերաբերմունքի դրսևորման տեսանկյունից տարբերակված մոտեցում կա, առավել ևս, երբ տևական ժամանակ փաստաբանները խոսում էին Արտակ Գալստյանի նկատմամբ բռնության ենթարկելու մասին ու բազմաթիվ բողքներ էին ներկայացրել դատախազությանը, որոնք մնացել են անարձագանք»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ