Ներքին 40 րոպե առաջ - 12:27 18-10-2026

Պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի մրցունակ գյուղատնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է գյուղատնտեսներին և ոլորտի ներկայացուցիչներին Գյուղատնտեսի օրվա առթիվ՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացման, արտադրողականության բարձրացման և ․ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը ոլորտի զարգացման ու մրցունակության ապահովման գործում։

«Սիրելի՛ գյուղատնտեսներ, ոլորտի ներկայացուցիչներ և աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսի օրվա առթիվ։

Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, իսկ ձեր աշխատանքը՝ պարենային անվտանգության, գյուղական համայնքների զարգացման և երկրի տնտեսական առաջընթացի կարևոր հիմքերից մեկը։ Այն պահանջում է գիտելիք, հետևողականություն, պատասխանատվություն և նվիրում։

Այսօր գյուղատնտեսության զարգացման առաջնահերթություններից է ինտենսիվացումը՝ ավելի արդյունավետ, ժամանակակից և մրցունակ արտադրություն ապահովելու նպատակով։ Ռեսուրսների խելամիտ օգտագործումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և արտադրողականության բարձրացումը հնարավորություն են տալիս առավել արդյունավետ օգտագործել ոլորտի ներուժն ու ապահովել կայուն արդյունքներ։

Այս ուղղությամբ կարևոր դեր ունեն նաև նախարարության պետական աջակցության ծրագրերը, որոնք միտված են գյուղատնտեսության արդիականացմանը, տեխնիկական հագեցվածության բարելավմանը, ներդրումների խթանմանը և տնտեսավարողների հնարավորությունների ընդլայնմանը։

Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր երկրի գյուղատնտեսության զարգացման»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար