Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։ Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Ախլաղի Քիթաբչիի թեկնածության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում։
«Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։ Սակայն մենք կդիմակայենք ցանկացած հարձակման՝ նույնիսկ մեր կյանքի գնով, և թույլ չենք տա, որ թշնամիները ոտնձգություն կատարեն մեր հողի նկատմամբ», — հայտարարել է Փեզեշքիանը։
Նա նշել է, որ Իրանի պաշտպանունակությունը չի սահմանափակվում միայն հրթիռներով՝ միասնությունն ու համախմբվածությունը բնորոշելով որպես «երկրի պաշտպանական հզորության էական բաղադրիչ»։