Հիմար բաներով ձեր իշխանությունը խաբել է ժողովրդին․ Լևոն Քոչարյանը՝ ԱԳ նախարարին

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 16:20 14-03-2025
«Երբ մենք վտանգների մասին խոսում ենք, դուք փորձում եք տեղափոխել պատերազմ թե խաղաղության դիսկուրսի մեջ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ։ Այդ երկրին աջակցում է մի մեծ երկիրը, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել և շատ ու շատ այլ բաներ։ Էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին՝ մինչ այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով, ու հիմա շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին աշխարհի բոլորի առջև՝ խախտեով մարդու իրավունքները, համամարդկային նորմերը»,- այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խորհրդարանում քննարկման ժամանակ դիմելով արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Էս հարցերը, որ մենք բարձրացնում ենք, նորմալ ու բնական է։ Մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Մենք ասում ենք՝ դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, իրենք նման բան չեն արել և ես շատ կասկածում եմ, որ էս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Նիկոլ Փաշինյաը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում ու նշել կոնկրետ քառակուսի կիոմետր։ Իրենք դրան զուգահեռ նույնը չեն անում։

Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես կոչված «մտահոգությունները» փարատելու համար ձեր ՍԴ-ն որոշում է կայացնում, դրանից չեն հանգստանում, խոսում եք նոր սամանադրություն ընդունելու մասին։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի պահանջներ մեզ հետ կապված, դրանից շատ թեթև ակնարկում եք՝ վախվորած վիճակում։

Հետ եք քաշում մեր դիրքերը Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ու իրենց կողմից անգամ խոսք չկա, որ պատրաստվում են հետ գնալ էն տարածքներից, որ օկուպացրել են։

Նրանք խոսում են 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր իշխանությունները վախենում են բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը, թեման պահել օրակարգում, էն դեպքում, երբ աշխարհում գրեթե բոլոր հիմնական երկրները այս մասին խոսում են։

Մեր մտավախությունները օդից չեն։ Էս ճանապարհին իրենք ստանում են ինչ ուզում են ու, ի վերջո, էն վտանգները, որ մեր երկրի գլխին կանգնած են, շարունակում են մնալ։

Իրենց կողմից չի երևում էն խաղաղասիրությունը, ինչպես որ ձեր կողմից է։ Ու բնական է, որ հայ ժողովրդի մեջ էս կասկածները լուրջ են։ Մենք անընդհատ տեսնում ենք այս իշխանությունների համաձայնեցումը նրանց պահանջներին ու հակառակը չենք տեսնում։ Կներեք, եթե ձեր լավատեսությունը չենք կարողանում կիսել ու բնական ձևով էս հարցերը առաջ են գալիս»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:52 Վիճաբանություն՝ 19-ամյա տղայի և 54-ամյա տղամարդու միջև․ վերջինը մահացած վիճակում հոսպիտալացվել է
18:30 Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. փաստաբան
22:00 Բնակարան, 3 հողամաս, 51.5 մլն անկանխիկ, 16.5 մլն կանխիկ, 36 մլն եկամուտ․ Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
23:35 Ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ. Աննա Հակոբյան
23:40 Իսրայելը հասել է պատմական հաղթանակի, որը կհիշեն սերունդները. Նեթանյահու
22:36 Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր
18:21 Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից
19:03 Փաշինյանի և իր թիմի մտքերը գոտկատեղից ներքև են․ նրան հարկավոր է դուրս շպրտել․ Նալչաջյան
23:57 Իրանը դարձավ այնպիսի պետություն, որին Իսրայելը կարող է ազատ հարվածել. փորձագետ
22:09 Իրանը 550 հրթիռ և 1100 ԱԹՍ է կիրառել Իսրայելի դեմ. Նեթանյահուի խորհրդական