Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Արտաքին 1 տարի առաջ - 14:30 12-03-2025

Փաշինյանը թուրք ղեկավար է, ով ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներին հարցազրույց է տվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Այդ հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի թշնամական գործունեության հերթական դրսևորումներից մեկն է․ հիմա թուրք պաշտոնյա է, և Հայաստանի պետական բյուջեի հաշվին թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց տվել, ընդ որում՝ իր նախաձեռնությամբ։

Էդգար Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հարցազրույցից արդեն 1 օր անցել է, սակայն դրա բովանդակությունն առ այս պահը գաղտնի է պահվում։

«Այդ հարցազրույցը չի հեռարձակվել ուղիղ եթերում, այդ հարցազրույցի տեսանյութը Հայաստանի վարչապետի աշխատակազմը չի հրապարակել, այսինքն՝ դեռևս պարզ չի, թե Նիկոլ Փաշինյանին ինչ հարցեր են տրվել, նա այդ հարցերին ինչ պատասխաններ է տվել։ Եթե անգամ հետագայում այդ հարցազրույցը հրապարակվի, հնարավոր է, որ դա լինի մոնտաժված, աղճատված, այսինքն՝ որոշ բաներ գաղտնի պահվեն։ Փաստորեն ստացվում է, որ ինքը մեր հասարակությունից գաղտնիքներ է պահում, բայց դա ազատ ներկայացնում է թուրք հանրությանը, որովհետև այդ հանդիպմանը մասնակցած ցանկացած թուրք լրագրող իրավունք ունի հենց այս պահին ռեպորտաժ պատրաստի կամ հրապարակում կատարի՝ հարցազրույցի բովանդակության մասին, որից հայ հասարակությունը տեղյակ չէ»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ այս պայմաններում մեծ թվով թուրք լրագրողների հետ հանդիպում կազմակերպելը Նիկոլ Փաշինյանի դավաճականական գործունեության դրսևորումներից մեկն է։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞ւ առ այս պահը Փաշինյանի հարցազրույցը չի հրապարակվել՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ այնտեղ քննարկվել են իրենց՝ թուրքական օրակագրին ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնք հայ հասարակությունից գաղտնի են պահվում»։

Էդգար Ղազարյանը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական տիրոջ փնտրտուքի մեջ է, իսկ այս հարցազրույցն էլ հենց դրա վկայությունն է։ «Ես չեմ կարծում, որ ինքը երբևէ փնփրտուքի մեջ է եղել, ինքը 2018 թվականից, Հայաստանում իրականացնելով ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, ունի իր քաղաքական հովանավորներին։ Դրանք են՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը երբեք էլ տիրոջ փնտրտուքի մեջ չի եղել և հիմա էլ չի գտնվում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանրությանը տեղեկացրեց, որ թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, սակայն առ այս պահը այն չի հրապարակվել ո՛չ հայկական, ո՛չ թուրքական լրատվամիջոցներում։

Այսօր արդեն Tert.am-ը կառավարությունից պարզել էր, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի հաշվին։

«Նախաձեռնությունը մերն է, եղել է 10 լրատվամիջոց, նպատակը որպես այդպիսին Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Թուրիքա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները»,- լրատվամիջոցին հայտնել էր վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան